Գնումների մասնագետ
«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետի։
Աշխատանքային պարտականություններ՝
- • Հավաքագրել ընկերության գնումների պահանջները։
- • Կատարել հարցումներ, ստանալ գնառաջարկներ, հավաքագրել և պատրաստել համեմատական աղյուսակներ։
- • Կազմել և գրանցել գնման պատվերները (Purchase Orders), ստուգել համապատասխանությունը հարկային հաշիվ ապրանքագրի հետ և մուտքագրել 1C:
- • Պահպանել կապը գործող մատակարարների հետ, վերահսկել պատվերների կարգավիճակը և լուծել ընթացիկ խնդիրները։
- • Հետևել, որ ապրանքները կամ ծառայությունները մատակարարվեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։
- • Թարմացնել մատակարարների տվյալների բազան, ապրանքացանկերը և գնացուցակները ERP/1C համակարգում , և կատարել գնումների կատարման գործընթացի հետ կապված այլ անհրաժեշտ հանձնարարություններ։
Անհրաժեշտ պահանջներ՝
- • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի ոլորտում կամ գնումների որակավորված մասնագետի հավաստագիր
- • 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office-ի, 1 C ծրագրի իմացություն
- • Հայերենի և ռուսերենի իմացություն
- • Շինարարական ընկերությունում գնումների մասնագետի փորձը կդիտվի առավելություն
Առավելություններ՝
- • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն
- • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն
Հավելյալ նշումներ
- • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00,
շաբաթ օրը՝ 9։00-14։00։ - • Աշխատավայր՝ Արին-Բերդի 24/5, Էրեբունի վարչական շրջան
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@tsiatsan.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 099690400 հեռախոսահամարով։